Գիշերե (Gishere)

Sirusho

Գիշերե, Երբ քնած կլինես, ի՛մ սեր
Կամացուկ, Որ հանկարծ չարթնանաս, ի՛մ սեր

Ես կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով
Եվ դու քնիդ մեջ կժպտաս, ի՛մ սեր
Եվ դու քնիդ մեջ կժպտաս

Ես կգողանամ լուսինը այս գիշեր քեզ համար
Ու կգլորեմ նրան կտուրների վրայով
Ու կփշրվեն աստղերը կապույտ երկնքում
Եվ դու քնիդ մեջ կժպտաս, ի՛մ սեր

Իսկ ես, անուշի՛կս, կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով
Իսկ ես, անուշի՛կս, կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով

Գիշերը, Երբ քնած կլինես, ի՛մ սեր
Կամացուկ, Որ հանկարծ չարթնանաս, ի՛մ սեր

Ես կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով
Եվ դու քնիդ մեջ կժպտաս, ի՛մ սեր
Եվ դու քնիդ մեջ կժպտաս


All lyrics are property and copyright of their owners. All lyrics provided for educational purposes only.