Բաց Երկնքի Տակ (Bats Erknqi Tak)

Sirusho

Անցյալից չեմ փորձի փախչել
Դու եղել ես չեմ կարող ժխտել
Այս ցավից չեմ կարող չայրվել
Ես սիրել եմ չեմ փորձի մերժել

Ինձանից առավել ով է քեզ սիրել?
Ինձանից առավել ով է ցավել?

Բաց երկնքի տակ, ուր աստղերն են միշտ վառվում
Ուր անձրևն է միշտ մաղում
Հիմա ես եմ արտասվում
Բաց երկնքի տակ
հենց այստեղ ինձ թողեցիր
Այստեղ որոշեցիր՝ կարևոր չենք քեզ
Ես ու սերը իմ

Ամեն ինչ սուտ է միշտ եղել
Թե ինչու եմ քեզ այսպես սիրել
Կուրացել, չեմ հավատացել
Որ կարողեիր ինձ թողնել

Ինձանից առավել ով է քեզ սիրել?
Ինձանից առավել ով է ցավել?

Բաց երկնքի տակ, ուր աստղերն են միշտ վառվում
Ուր անձրևն է միշտ մաղում
Հիմա ես եմ արտասվում
Բաց երկնքի տակ
հենց այստեղ ինձ թողեցիր
Այստեղ որոշեցիր՝ կարևոր չենք քեզ
Ես ու սերը իմ


All lyrics are property and copyright of their owners. All lyrics provided for educational purposes only.