Hino da RSS da Armênia (1944-1991)

Hinos de Países

Սովետական ազատ աշխարհ Հայաստան
Բազում դարեր դաժան ճամփա դու անցար
Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար
Որ դառնաս դու մայր հայրենիք հայության

Փառք քեզ՝ միշտ փառք՝ Սովետական Հայաստան
Աշխատասեր՝ ճարտարագործ-շինարար
Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ

Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգեվեց
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց
Հոկտեմբերը կործանումից մեզ փրկեց
Եվ տվեց մեզ նոր՝ պայծառ կյանք փառապանծ

Փառք քեզ՝ միշտ փառք՝ Սովետական Հայաստան
Աշխատասեր՝ ճարտարագործ-շինարար
Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ

Մեծ Ռուսիան մեզ եղբայրության ձեռք մեկնեց
Մենք կերտեցինք ամրակուռ նոր պետություն
Լենինյան մեր կուսակցությունն իմաստուն
Հաղթորեն մեզ դեպ կոմունիզմ է տանում

Փառք քեզ՝ միշտ փառք՝ Սովետական Հայաստան
Աշխատասեր՝ ճարտարագործ-շինարար
Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ


All lyrics are property and copyright of their owners. All lyrics provided for educational purposes only.